18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

19 դեկ 2018 20:05

Խորհրդավոր կերպով անհետացել է 11-ամյա աղջկա գլխուղեղի ուռուցքը

Անհավանական պատմություն է տեղի ունեցել 11 տարեկան Ռոքսի Դոսսի հետ. հունիսին աղջկա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ոչ վիրահատական ուռուցք, որն այնուհետեւ ամբողջությամբ անհետացել է: Բժիշկները տեղի ունեցածի բացատրություն չունեն, սակայն փաստը մնում է փաստ՝ ուռուցքից հետք էլ չի մնացել:
Հունիսին Ռոքսիի մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել եւ մշտական հոգնածություն: Բժիշկների ախտորոշումը մխիթարական չէր՝ գլխուղեղի ցողունի դիֆուզիոն ուռուցք (DIPG): Սարսափելի ախտորոշումը հաստատվել է 5 տարբեր կլինիկաներում:
Ճառագայթային թերապիայի գրեթե եռամսյա կուրս անցնելուց հետո պարզվել է, որ ուռուցքն ամբողջությամբ անետացել է: Այս բացահայտումը բժիշկներին իսկական շոկի է մատնել:
DIPG-ը քաղցկեղի շատ հազվագյուտ եւ ագրեսիվ տեսակ է, որը սովորաբար հանդիպում է 5-ից մինչեւ 9 տարեկան երեխաների շրջանում: Այս տեսակի ուռուցքները տեղադրված են գլխուղեղի հիմնի եւ ողնաշարի վերին մասի մոտ:
DIPG-ը ժամանակի ընթացքում ազդում է հիվանդի սրտի զարկերի, կլլման, տեսողության եւ հավասարակշռության վրա: Այս տեսակի քաղցկեղով մարդկանց մեծամասնությունն ապրում է առաջնային ախտորոշման հաստատումից հետո միայն 9 ամիս:
Որոշ մասնագետների կարծիքով՝ քաղցկեղային ուռուցքի անհետացման պատճառը կարող էր լինել օրգանիզմի հզոր իմունային պատասխանը: Մինչդեռ, հաշվի առնելով DIPG-ի ագրեսիվությունը՝ աղջիկը ստիպված է ստանալ իմունաթերապիայի լրացուցիչ կուրս՝ քաղցկեղային նոր բջիջների աճը կանխելու համար:
Ռոքսին առողջանալուց հետո աշխատում է վայելել կյանքի յուրաքանչյուր րոպեն եւ վերադարձել է իր սիրած զբաղմունքին՝ ձիավարությանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր