17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

21 դեկ 2018 14:05

Տեսանյութ.Եկել եմ ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից. Դուք խայտառակ եղաք, պարոն քաղաքապետ. Անի Սամսոնյան

Տեսանյութ.Եկել եմ ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից. Դուք խայտառակ եղաք, պարոն քաղաքապետ. Անի ՍամսոնյանԵկել եմ ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նա դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ այս երեք ամսվա ընթացքում ակնկալիքները ավելի մեծ են եղել իր աշխատանքից. «Ես իլյուզիաներ չեմ ունեցել, որ դուք կախարդական փայտիկով լուծելու եք միանգամից այդ խնդիրները: Բայց այս ընթացքում ծագել են սկզբունքային հարցեր, որոնց դուք լուծում չեք տվել:
Ես երկու նամակ եմ գրել ու ստացել անհասկանալի պատասխաններ: Ավելի լավ է չպատասխանեիք, պարոն քաղաքապետ:
Առաջին նամակով խնդրել էի հանդիպում ձեր ԿԳ նախարարի, իմ եւ այն ուսուցիչների միջեւ, որոնք անարդարաբար եւ նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ: Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք: Կգանք, բա չենք գա:
Այս հարցի շուրջ խայտառակ եղավ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաեւ դուք, պարոն քաղաքապետ:
Ես պահանջեցի, որ դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային: Ես նաեւ կոչով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ձեզնից որեւէ մեկը հարց չուղղեց քաղաքապետին, թե ինչու չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ինձ չի պատասխանում:
Դուք ասում էիք, մենք ենք ավագանիում լինելու ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է հանրային ճնշում, ուր մնաց ձեր հաշվետվողականությունը հանրության առջեւ: Ես էլ կարող եմ իմ խմբակցության ներսում ինչ-որ բանի հետ չհամաձայնել, բայց դա չեղավ ընդդիմություն: Բարձրաձայնեք:
Մարդիկ ասում են՝ քաղաքապետն ասում էր՝ իմ դեմ խաղ չկա: Այո, իր դեմ խաղ չկա, բայց ինքն իմ հարցերին չի պատասխանում: Ինձ ասում են՝ քաղաքապետն այս հարցում շահ ունի, դու միամիտ ես: Ի՞նչ ասեմ ես այդ մարդկանց, դուք ունե՞ք այս հարցերի պատասխանները, պարոն քաղաքապետ»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր