17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

21 դեկ 2018 18:00

Հայտնաբերվել է աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով որոնվող երիտասարդը

Դեկտեմբերի 20-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վարդան Հ.-ն է, ով կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Վարդան Հ.-ն ձերբակալվել է, ով այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր