14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

01 օգոս 2016 13:30

Պավել Մանուկյանին սպասվում են ևս մի քանի վիրահատություններ

Պավել Մանուկյանի որդու պաշտպան Ինեսսա Պետրոսյանը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրին նոր փաստեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վիրավոր տղաների ոչ պատշաճ սանիտարահիգենիկ պայմանների մասին:
Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավել Մանուկյանին սպասվում են ևս մի քանի վիրահատություններ, իսկ քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններ են «նրանց չպետք է տանեին այնտեղ, պետք է մնային էրեբունի բժշկական կենտրոն և այնտեղ շարունակեին իրենց բուժումը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Արամ և Պավլիկ Մանուկյանները պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվեն` «Էրեբունի» հիվանդանոց, քանի որ նրանք այնտեղ են վիրահատվել և կրկին պետք  է նույն բժիշկների կողմից նույն հիվանդանոցում վիրահատվեն և ստանան պատշաճ բուժօգնություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր