17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

21 դեկ 2018 19:30

Ի՞նչն է արգելվում անցկացնել ՀՀ-ից Վրաստանի տարածք

Միգրացիոն պետական ծառայությունից օգտակար տեղեկություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար այն մասին, թե ինչ կարելի է անցկացնել հարևան երկրի տարածք և ինչ քանակությամբ.
Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել, այնուհետև՝ աճուրդով վաճառվել։
2018թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարիով։
Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։
Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30 000 լարի (12 000 դոլար) չափով գումար: Դրանից ավելի գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։
Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարագրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկե իրեր։ Դրանից ավելի ոսկե իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել դրանք:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր