«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

01 օգոս 2016 14:22

Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից

Ի պատասխան  լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված  ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ  Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային  կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:
«Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին:
ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ  գյուղի  բնակիչ  Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:  2014թ. փետրվար  ամսին  ընտանիքի անապահովության  միավորը կազմել է  26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:
Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:
Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է  սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:
Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին:  Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար   Խանդոյանների ընտանիքը  հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր  սոցիալական աջակցության  Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը  չի արել:
Հավելենք, որ  29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը  այցելել է  սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը»,-ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած պարզաբանման մեջ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր