10:00 - Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված «դեղին քարտը» վերջինը չէ.ձախողման վտանգներ կան. «Փաստ»         09:45 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»      09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին    

24 դեկ 2018 10:20

Երևանը զիջում է և՛ Թբիլիսիին և՛ Բաքվին. փող չունե՞նք, թե ճաշակ. լուսանկարներ

Երևանը զիջում է և՛ Թբիլիսիին և՛ Բաքվին. փող չունե՞նք, թե ճաշակ. լուսանկարներՄինչև հիմա չեն դադարում խոսակցությունները Երևանի Հանրապետության հրապարակում այս տարի տեղադրված թանկարժեք տոնածառի (տարբեր տվյալների համաձայն տոնածառի գնման,տեղադրման և զարդարանքի վրա ծախսվել է 71-85 միլիոն դրամ) վերաբերյալ...
Բացի այդ,պետք է արձանագրենք,որ Հայաստանի մայրաքաղաքը "հնաոճ" և շատ աղքատ է զարդարված...
Այս ամենի վերաբերյալ սոցցանցերի մեր օգտատերերի մեծ մասը և իշխանության մեջ գտնվող ոմանք մեկ բացատրություն ունեն՝Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է և ի վիճակի չէ նույիսկ մրցակցել այս ոլորտում հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ...Այսինքն՝փող չկա...Այս պատճառաբանությամբ էլ վերջիններս "ինդուլգենցիա" են տալիս նրանց,ովքեր մեր մայրաքաղաքը "գեղի գլամուր" և ասկետիկ ոճով են ձևավորել...
Սակայն "փող չկա" պատճառաբանությունը,եթե կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ,ապա դա այդպես չէ ՀՀ մայրաքաղաքի վերաբերյալ...
2017 թ-ի դրությամբ Հայաստանի 1 միլիոն 75 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանը Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն էր՝84 մլրդ344 մլն931 հազար դրամ՝մոտ 174 միլիոն դոլար...2,1 միլիոն բնակչություն ունեցող Բաքվի բյուջեն կազմում է 123 միլիոն դոլարից մի փոքր ավել է...Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին (1,1 միլիոն բնակչություն),որի ճոխ և ՃԱՇԱԿՈՎ ամանորյա արդուզարդարանքի և տոնածառի լուսանկարներն այսօր ցնցեցին ամբողջ հայաստանյան հասարակությանը իր բյուջեով զիջում է Երևանին,բայց մի քանի հարյուր հազար դոլարով ավել է Բաքվին հատկացվող տարեկան գումարից՝կազմելով 124 միլիոն դոլար...Այսինքն,գումար կա...Ավելին՝շատ կա...
Հիմա հարց...Եթե մեր մայրաքաղաքը իր գեղեցիկ և ճոխ արդուզարդարանքով զիջում է և՛ Թբիլիսիին,և՛ Բաքվին,ապա ու՞ր են գնում մեր գումարները...
Չինովնիկներին հարկատուների հաշվին անգլերեն սովորեցնելու և բազմաթիվ վոյաժներ կազմակերպելու փոխարեն այդ գումարներից մի որոշ մասը լավ կլինի հատկացվի մի կարգին դիզայների վարձելու ու հարկատուներին իրական ՏՈՆ պարգևելու համար...
Իսկ մեզ մնում է այս տարի ևս զմայլվել ճաշակով և գեղեցիկ զարդարված օտարերկրյա քաղաքների լուսանկարներով...
Հ.Գ.Տեղադրում եմ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքի մի քանի լուսանկարներ,որոնք,հաստատ,ձեր տրամադրությունը կբարձրացնեն...Շատ գեղեցիկ է...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 
Երևանը զիջում է և՛ Թբիլիսիին և՛ Բաքվին. փող չունե՞նք, թե ճաշակ. լուսանկարներ
Երևանը զիջում է և՛ Թբիլիսիին և՛ Բաքվին. փող չունե՞նք, թե ճաշակ. լուսանկարներ
Երևանը զիջում է և՛ Թբիլիսիին և՛ Բաքվին. փող չունե՞նք, թե ճաշակ. լուսանկարներ



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր