17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

26 դեկ 2018 12:07

«Պարզվում է՝ Սերժի հագով կարած Սահմանադրությունը Նիկոլի հագին քիփլիկ նստել է». Գարեգին Միսկարյան

«Պարզվում է՝ Սերժի հագով կարած Սահմանադրությունը Նիկոլի հագին քիփլիկ նստել է». Գարեգին Միսկարյան«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լավ նորությում ունեմ, մի` վատ։ Սկսեմ լավից... Լավը էն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Վատն էն է, որ շարունակվում են փորձերը Սերժի պրոյեկտներն իրականանացնելու, օրինակ` Ամուլսարի շահագործումը։
3000 հոգի Ջերմուկի բնակիչ, պահանջ են ներկայացրել ու ավագանին որոշում է կայացրել, որ իրենք ուզում են ապրել առողջ միջավայրում։ Չեն ուզում, որ իրենց մոտ էլ Ալավերդու, Քաջարանի նման քաղցկեղի ցուցանիշը դառնա աշխարհում առաջատարներից ու, որ Ջերմուկի տարածքում մետաղական հանք չի շահագործվելու։ Բայց... Բայց փոխվարչապետի օգնականն ու Լիդիանի ֆեյքերը որոշում են, որ դա ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է։ Ասել է, թե` էդ մարդիկ ո՞վ դառան, որ որոշեն, թե ինչ միջավայրում են ուզում ապրել։ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։ Պարզվում է, որ Սերժի հագով կարած Սահմանադրությունը բավականին էլ լավ է ու Նիկոլի հագին քիփլիկ նստել է, իսկ էդ տարածքում ապրող մարդիկ, ինչպես կային «արտասահմանադրական»` էսպիսին էլ մնացել են...
Ի՞նչ էի ասում... մի լավ նորություն ունեմ, մի` վատ։ Լավը էն է, որ Ամուլսարը հանք չի դառնալու, վատը` որ նոր կառավարությունը չի ցանկանում հաշվի նստել էդ իրականության հետ ու դա կարող է թանկ նստել բոլորիս վրա, բայց առաջին հերթին նոր կառավարության»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր