20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

01 օգոս 2016 17:33

Վիրավորված ոստիկանին կրկին վիրահատել են

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։
Հիվանդի մոտ առավոտյան եղել է վիճակի որոշ վատացում։ Կազմակերպվել է կոնսիլիում։ Ոստիկանն այսօր երրրորդ անգամ վիրահատվել է։
Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված է արհեստական շնչառական սարք։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր