«Հայերն իսկապես արժանի են ցեղասպանության».Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել          Մենք կրկին առաջինն ենք,պարգեւատրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծողներին       Հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի.Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են    

01 օգոս 2016 18:28

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով):
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրա փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է իր նկատմամբ:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ուենցած բախումներից հետո: Վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր