14:08 - Նախիջևանում նախատեսված է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն, արդեն հաստատվել են պաշտոնապես Ադրբեջանի կողմից         13:47 - Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է      13:24 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ    

28 դեկ 2018 11:45

Մարտի 1, հոկտեմբերի 27՝սրանք են պատասխանատու տասնյակից ավելի սպանությունների համար, ինչպես և Աղվան Հովսեփյանը

Մարտի 1, հոկտեմբերի 27՝սրանք են պատասխանատու տասնյակից ավելի սպանությունների համար, ինչպես և Աղվան Հովսեփյանը«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Մարտի 1-ի տասը զոհերի, Հոկտեմբերի 27-ի և երկու տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանության համար։ Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի «աջակիցների» նրա ոչ անհայտ հարսի՝ սկեսրայրի մասին սրտաճմլիկ բնութագիրը և հարկատուների փողերով սնվող Վիկտոր Սողոմոնյանի «հայելու առաջ» ելույթից հետո առաջացած հարցերը որոշեցի բարձրաձայնել։ Նրանց թվում է, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ այդպես է, ապա հարյուրավոր մարդիկ, որոնք Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի արյունարբու ռեժիմի զոհերն են կամ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք հայրենազրկվել են, չեն կարող հանդուրժել, որ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, այլ բան, երբ մարդիկ բավարարված չեն, որ երկու հրեշներից երկրորդը՝ Սերժ Սարգսյանը, դեռևս ազատության մեջ է։ Վիկտոր Սողոմոնյանը (ի դեպ նրա եղբայրը ևս հարկատուների փողերով է սնվում ու տարիներ շարունակ էլեկտրոէներգիայի, գազի թալանչական սակագներն է փաթաթել ժողովրդի վզին), հանդես գալով Անժելա Թովմասյանի մոտ, հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, ուղղակի Նիկոլ Փաշինյանը, վախենալով Քոչարյանից, քանի որ վերջինս որոշել է քաղաքականությամբ զբաղվել, վրեժ է լուծում նրանից՝ մոգոնեցին սահմանադրական կարգի տապալման հոդվածը և որ նա որևէ կապ չունի մարտի 1-ի տասը զոհերի հետ։ Եվ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են ոչ միայն մարտի 1-ի տասը զոհերի համար, այլև հոկտեմբերի 27-ի, ինչպես նաև երկու տասնյակից ավել պետական ու քաղաքական գործիչների սպանության համար, ոչ միայն որպես հիմնական շահառուներ, որ երկու տասնամյակ իշխանությունը բռնազավթել ու պահել են, այլև Քոչարյանը՝ որպես հանրապետության նախագահ։ Նրանց հետ պատասխանատու են նաև Աղվան Հովսեփյանը, իր կառուցած հանցավոր, այսպես կոչված իրավական համակարգով, Հայկ Հարությունյանը՝ իր ոստիկանության անվան տակ հանդես եկող մարդակեր համակարգով, նաև բոլոր այն դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրահանգներով հարյուրավոր անմեղ մարդկանց են դատապարտել։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկող երկու տասնյակ հպատակ օլիգարխները ժողովրդից թալանել են, ամենանվազագույն հաշվարկներով, 10 միլիարդ դոլար։ Նույն Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը տարբեր աղբյուրներով չորս միլիարդ դոլար է գնահատվում։ 
     Հատկանշական է, որ Ալիևը նավթադոլարնեով հարստանալուն զուգահեռ, զինում էր բանակը և, խախտելով ռազմական բալանսը, հոխորդում է ոչ միայն Արցախի, այլև Զանգեզուրի և Երևանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր նախաձեռնությամբ Արցախը դուրս է մղում բանակցային գործընթացից, իսկ աջակիցների շահարկումն Արցախի ազատագրման մասով ծիծաղելի է, որովհետև Արցախն ազատագրվել է համայն հայության ակտիվ մասնակցությամբ, որտեղ բնական է իր նեդևում ունի նաև Քոչարյանը, որը ՀՀ նախագահ դառնալուց հետո ահռելի վնաս է հասցրել Արցախին և ամբողջ հայ ժողովրդին։ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և նրանց սպասարկող օլիգարխներից պետք է մինչև վերջին լուման վերադարձվի ու նրանց արգելվի Հայաստանից դուրս գալ, նրանք պետք է ապրեն ոչ թե պետության հաշվին, ինչպես հիմա է նախատեսված, այլ աշխատանքով այն նույն ժողովրդի նման, որին տասնամյակներ շարունակ ունեզրկել են և փորձել պատվազրկել»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր