21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

02 հուն 2019 22:10

5 հարց, որոնք կօգնեն փոխել կյանքը Նոր տարում

Ինչ է պետք անել, որպեսզի նոր տարին լինի նախորդից ավելի լավը։ Մի շարք գրքերի հեղինակ Շենոն Կեյզերն առանձնացրել է մի քանի հարցեր, որոնք հարկավոր է տալ ինքդ քեզ։ Այս հարցերը կօգնեն բարելավել կյանքի որակը։ Որոշ հարցերին անկեղծ պատասխանելով՝ կարող եք կտրուկ փոխել ձեր աշխարհայացքը և հասնել հարմոնիայի։
Կյանքը նորից պլանավորելու ամենալավ ժամանակն Ամանորն է։ Բայց սկզբի համար հարկավոր է կանգ առնել և վերլուծել անցած տարին։ Որպեսզի հաջորդ տարին ավելի լավը լինի, ինքներդ ձեզ մի քանի հարց տվեք։
Ինչպե՞ս եմ ես ապրում
Հաճախ մենք այնքան զբաղված ենք լինում, որ չենք կարողանում կանգ առնել և հասկանալ, թե ինչն է այդպիսի կյանքի պատճառը։ Մտածեք՝ ո՞վ եք ցանկանում դառնալ։ Կատարո՞ւմ եք քայլեր ձեր ցանկություններն իրագործելու համար։
2019 թվականը նախորդից ավելի լավը կարող է դառնալ, եթե կարողանաք կարգի բերել ձեր անձնական կյանքը և անվախ առաջ շարժվել։ Մտածեք՝ աշխատո՞ւմ եք այնտեղ, որտեղ ցանկանում եք։ Ճի՞շտ մարդու հետ եք հարաբերություններ ստեղծում։ Ո՞վ եք դուք և ո՞ւմ հետ եք ցանկանում լինել։ Աստիճանաբար, փոքրիկ քայլերով շարժվեք առաջ։ Փոխեք այն ամենը, ինչը ձեզ ձեռք չի տալիս։ Դա կօգնի հաճույք ստանալ կյանքից։
Երջանկացնո՞ւմ է ինձ իմ բնակության վայրը
Մարդիկ շատ հազվադեպ են իրենց տալիս այս հարցը, որովհետև առանց դրա էլ բավականին զբաղված են։ Ամանորից առաջ մտածեք այն վայրերի մասին, որտեղ կցանկանայիք լինել։ Միգուցե դուք միշտ երազել եք ապրել ուրիշ տեղ կամ ուրիշ քաղաքում։ Այս բոլոր փոփոխությունները ձեր ձեռքում են։
Հետազոտությունները ցույց են տվել, որ շրջապատը բավականին մեծ ազդեցություն է ուենում երջանկության վրա։ Եթե դուք դժբախտ եք, հավանաբար հարկավոր է փոխել բնակվելու վայրը։
Գո՞հ եմ իմ աշխատանքից
Միալար օրվանից հետո ձեզ դատարկ եք զգում։ Սիրելի աշխատանքը լիաժեք կյանքի անհրաժեշտ պայմանն է։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, ում ձեռնտու է եկամուտ ստանալ ոչ սիրելի աշխատանքից, քանի որ նրանք բավականին սիրելի զբաղմունքներ ունեն։ Բայց եթե դուք տառապում եք այսպիսի իրավիճակից, նշանակում է, որ դուք պետք է նոր աշխատանք փնտրեք։
Լսեք ձեր ներքին ձայնին։ Հնարավոր է, որ այն ձեզ հուշում է ավելի շատ ժամանակ հատկացնել սպորտին և դառնալ մարզիչ կամ ընդհանրապես փոխել մասնագիտությունը։ Փորձեք այս ամենն անել նոր տարում։
Ինչպիսի՞ հիշողություններ եմ ցանկանում պահպանել
Ձեր կյանքի ուղու մի մասը կազմում են հիշողությունները։ Անհատականություն մնալը բավականին բարդ է, սակայն եթե հաջողվում է, ապա դա լիարժեք ազատություն է նշանակում։ Մարդկանց ցույց տալով ձեր անհատականությունը՝ դուք ձեզ ավելի լիարժեք եք դարձնում։ Մի վախեցեք ինքներդ ձեզ վստահելուց։
Ինչպիսի՞ հարաբերություններ ունեմ ինքնս ինձ հետ
Հիմա շատ մոդայիկ է ինքնասիրության մասին խոսելը, բայց ոչ բոլորն են հասկանում թե ինչ է դա։ Կարևոր է հասկանալ՝ ով եք դուք, և այդ զգացողությունը պետք է ուղեկցի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Մտածեք ինչպես այն զարգացնել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր