10:47 - Տեսանյութ.Լավ չե՞ս. 25 միլիոն շահած Տաթև անունով տղամարդն ուղիղ եթերում ՝ Եգոր Գլումովին         10:30 - Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»      10:27 - Տեսանյութ.Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. սթափվի՛ր,նայիր ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան    

03 հուն 2019 17:10

Թուրք ազգայնականներին անհանգստացրել է Կարո Փայլանի հայերեն խոսքը Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASİMDER) կազմակերպությունը կրկին դժգոհ է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գործունեությունից: Ազգայնականներին այս անգամ բարկացրել է Փայլանի հայերեն խոսքը Մեջլիսում, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայազգի պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ շնորհավորել էր Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ու կոչ արել Թուրքիայի իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությանը:
«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին» նախադասությունը Փայլանն արտասանել էր հայերեն:
«Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական լեզուն թուրքերենն է, և դա ամրագրաված է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ: Երբ մի շարք քուրդ պատգամավորներ իրենց երդումը քրդերեն արտասանեցին, դա բողոքարկվեց, ու նրանց պարտադրվեց ևս մեկ անգամ արտասանել երդումը թուրքերեն: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայում ապրող ամեն ազգ Մեջլիսում սկսի իր լեզվով խոսել», - լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Նա մեղադրել է հայազգի պատգամավորին խորհրդարանի ամբիոնն իր շահերի համար օգտագործելու, թուրք ազգին ցեղասպանության համար մեղադրելու համար:
Իսկ վերջին հայերեն նախադասությամբ, ըստ Գյուլբեյի, Փայլանը փորձել է «գաղտնի ուղերձ» հղել՝ ակնարկելով, որ շարունակելու է շահարկել Հայոց ցեղասպանության հարցը Մեջլիսում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր