09:31 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»         09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 19    

03 հուն 2019 20:50

Քաղցկեղի մասին 4 ամենավտանգավոր առասպելները

Չնայած վերջին ժամանակներս քաղցկեղի մասին շատ բան է ասվել, դրա մասին վտանգավոր առասպելները դեռեւս տարածված են: Ահա այդ առասպելներից մի քանիսը.
Առասպել 1. Քաղցկեղը դատավճիռ է։
Նախկինում քաղցկեղի շատ տեսակներ իսկապես դատավճիռ էին, բայց ոչ այսօր: Վիրաբուժության, քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի ձեռքբերումների շնորհիվ քաղցկեղի շատ տեսակներ այժմ հաջողությամբ ենթակա են բուժման, հատկապես եթե դրանք հայտնաբերվել են ժամանակին: Հաճախ, նույնիսկ ուշ փուլերում, կարելի է հասնել կայուն նահանջի։ Այնպես որ, եթե դուք ունեք քաղցկեղ, խուճապի մի՛ մատնվեք։ Պարզապես դիմեք փորձառու մասնագետի:
Առասպել 2. Մազերը կթափվեն քիմիաթերապիայից:
Որոշ հիվանդներ վախենում են քիմիաթերապիայից՝ մտածելով, որ դրանից անպայման կթափվեն մազերը: Որոշ քիմաթերապեւտիկ դեղամիջոցներ իսկապես հանգեցնում են մազաթափության, սակայն քիչ չեն նաեւ դեղերը, որոնք չունեն նման կողմնակի ազդեցություն:
Նույնիսկ եթե ձեր մազերը թափվել են քիմիաթերապիայի պատճառով, ապա անպայման դրանք նորից կաճեն բուժումից հետո, ուստի մազերի մասին անհանգստանալու կարիք չկա`կենտրոնացե՛ք բուժման վրա:
Առասպել 3. Քաղցկեղը վարակիչ է:
Քաղցկեղը վարակիչ հիվանդություն չի համարվում, եւ քաղցկեղով հնարավոր չէ վարակվել: Այնուամենայնիվ, կան քաղցկեղածին վիրուսներ (օրինակ, մարդու պապիլոմավիրուսը), որոնցով հնարավոր է վարակվել, եւ որոնք, օրգանիզմ ընկնելով, կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացմանը (առավել հաճախ`արգանդի վզիկի, կոկորդի, բերանի մակերեսի եւ այլն): Դուք կարող եք պաշտպանվել այդ վիրուսներից պատվաստման միջոցով եւ, իհարկե, պահպանակի:
Առասպել 4. Քաղցկեղը փոխանցվում է ժառանգաբար
Որոշ գեներ եւ դրանց մուտացիաները իսկապես կապված են քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ: Այնուամենայնիվ, եթե որեւէ մեկի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, դա դեռեւս չի նշանակում, որ իր երեխաները եւս կունենան այդ հիվանդությունը:
Եթե ձեր ընտանիքում քաղցկեղով հիվանդ մարդիկ ունեք, դուք պետք է ավելի ուշադիր լինեք ձեր առողջության հանդեպ, հնարավորինս առողջ կյանք վարեք եւ գնաք կանխարգելիչ հետազոտությունների, նույնիսկ եթե անհանգստացնող ախտանիշներ չունեք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր