09:31 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»         09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 19    

03 հուն 2019 21:10

Ո՞ր հիվանդությունների դեպքում է թուզը հակացուցված

Ամանորյա տոների ժամանակ շատերն են սիրում վայելել թզի չիրը, ինչը իզուր չէ:
Թուզը հարուստ է ասկորբինաթթվով, В1 եւ В2 վիտամիներով, կարոտինով, հանքանյութերով (կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ): Շաքարի (գլյուկոզա եւ ֆրուկտոզա) պարունակությունը հասնում է 20-30 տոկոսի: Թզի մեջ հայտնաբերվել է նաեւ պեկտինաթթու, բջջանյութ:
Թզի չիրը պարունակում է մինչեւ 70 տոկոս շաքար եւ բարձր կալորիականություն ունի:
Թուզն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների, երակային անբավարարության, թրոմբոզներին հակվածության, անեմիայի դեպքերում: Այն նաեւ օգտագործվում է որպես թեթեւ թուլացնող միջոց՝ մարսողության բարելավման համար: Թուզն օժտված է նաեւ միզամուղ եւ քրտնամուղ հատկություններով:
Սակայն անհրաժեշտ է հիշել, որ թզի գործածումը հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին եւ աղեստամոքսային տրակտի սուր բորբոքային հիվանդությունների դեպքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր