18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

04 հուն 2019 11:09

Լուրջ հարված՝ Հայաստանի քաղաքացիների գրպանին.որոշում`պետական թալանի նմանվող տարրերով

Լուրջ հարված՝ Հայաստանի քաղաքացիների գրպանին.որոշում`պետական թալանի նմանվող տարրերովՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
Բացի այդ, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ն իրազեկել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքերի արժեքային և բնաիրային չափերը:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, անդրադառնալով այս իրողությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր Հայաստանի ամենալուրջ բացթողումներից մեկը այս որոշման ընդունումն է, որը պարտադրվում է վերպետական կառույցի կողմից: Նախ՝ Հայաստանը չպետք է մասնակցեր որոշման հաստատմանը հանձնաժողովի նիստում և դեմ քվեարկեր և ապա՝ եթե անցել է, ապա հիմա անհրաժեշտ է դրա դեմ բողոք հայտնել և բողոքարկել:
Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանը և իր մեջ օրինականացված, պետական թալանի նմանվող տարրեր է պարունակում:
Եվ եթե բոլոր ուղիները սպառված են, ապա առնվազն Հայաստանի կառավարությունը պարտավոր է ներքին կարգով չկիրառել այս որոշումը: Աշխարհի բազում երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ը, առանձին օրենքների լուռ, ոչ պարտադիր կիրառման քաղաքականություն են վարում:
Մի օրենք, որի համաձայն, ծով և մարդկային մեծ հոսքեր չունեցող երկիրը գրեթե անելանելի կամ ծանր դրության մեջ է դնում այն սեփական և օտար քաղաքացիներին, որոնք ուղղակի անձնական ուղեբեռ են ներմուծում՝ չի կարող տեղ ունենալ Հայաստանի պես այցելությունների կարոտ երկրում:
Հայաստանն ուղղակի բարոյական իրավունք չունի սեփական քաղաքացիներին անտեղի և չարդարացված նեղություն պատճառող նման նորմ կիրառել և դա անել նոր իրականության պայմաններում՝ որքան էլ որ վերպետական և Հայաստանի սուվերենությունը սահմանափակող կառույցի որոշմամբ ու նախկին իշխանությունների մեղքով այդ օրենքը պարտադրվի:
Սա լուրջ հետընթաց է ոչ միայն սեփական շահերի, այլև՝ քարոզվող արժեքների առումով»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր