10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»         10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»      17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա    

05 հուն 2019 10:14

Տեսանյութ.Հայաստանը բացում է Նախիջևանի խաղաքարտը.նոր իշխանությունն անցնում է ավելի բաց խաղի

Տեսանյութ.Հայաստանը բացում է Նախիջևանի խաղաքարտը.նոր իշխանությունն անցնում է ավելի բաց խաղիՏարեմուտին ընդառաջ ավանդական այցերը սահմանային դիրքեր կարծես թե կենտրոնացել են Նախիջեւանի ուղղությամբ: Թե նախագահ Արմեն Սարգսյանը, թե արտաքին գործերի նախարարը եղել են հենց Նախիջեւանի սահմանապահ դիրքերում: Սա մի կողմից կարող է պայմանավորված լինել նախիջեւանյան ուղղությամբ արդեն մի քանի ամիս շարունակվող տեղեկատվական հոսքերով, որ սկսվել են թավշյա հեղափոխությանը զուգահեռ եւ ոոնց տարածման մեջ ակնառու էր հեղափոխությանը հարվածելու նպատակադրումը:
Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Նախիջեւանում ադրբեանական դիրքերի առաջ շարժը եղել է նրանց իսկ տնօրինած տարածքում եւ որեւէ կերպ չի նվազեցրել հայկական կողմի իրականացրած վերահսկողության աստիճանը:Ավելին, եղել է առաջխաղացում նաեւ ավելի նպաստավոր դիրքեր: Ընդդիմախոսները նշում են, որ ադրբեջանցիների համար ավելի տեսանելի եւ հասանելի է դարձել դեպի Արցախ եւ Սյունիք տանող միջպետական ճանապարհը:
Մանրամասը՝ տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր