15:38 - Բաքվում ծնված աղջիկը չունի նորմալ բերան, քիթը նման է խոզի քթի, ականջները տեղակայված են վզի վրա         15:19 - Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներին արտաքսում է. այդ թվում են նաև ադրբեջանցիները      14:55 - Իրանում ուրանի պատճառով հիստերիա բարձրացնելը սխալ է. ՌԴ ԱԳՆ    

07 հուն 2019 10:56

Տեսանյութ. Շների սպանդ՝ Աբովյանում.կրակել են շան և նրա 1 ամսական 4 ձագերի վրա

Տեսանյութ. Շների սպանդ՝ Աբովյանում.կրակել են շան և նրա 1 ամսական 4 ձագերի վրաԱբովյան քաղաքում կրակել են շան և նրա ձագերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Դինգո» թիմը:

«Աբովյան քաղաքում տեղի ունեցած շների սպանդի հետքերով գնացինք ու գտանք կրակողին: Նա ոչ միայն կրակել էր մեծ շանը, այլ նաև նույն զենքից (նույնանման փամփուշտ) աղբամանի մոտ կրակած էին ընդամենը 1 ամսական 4 ձագեր: Ձագերից երկուսը կենդանի չէին, իսկ երկուսը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում (բուժօգնություն ցուցաբերվել է):
Նշենք, որ կրակողը ու իր ընկերը գտնվում էին հարբած վիճակում ու իրենց պահում էին բացարձակ լպիրշ ու սանձարձակ մեր կամավոր աղջիկների նկատմամբ: Տեսանյութի մեջ էլ հաստատում են, որ իրենք են կրակել, ու լավ են արել:
Ահազանգել ենք Ճանապարհային ոստիկանություն՝ հարբած մեքենա վարելու մասով:
Ահազանգել ենք ոստիկանություն՝ բնակելի վայրում զենք կիրառելու, քաղաքացիների նկատմամբ լպիրշ պահվածքի ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով:
Ցավոք, ՀՀ օրենքով որսորդական զենքի կիրառումը բնակելի վայրում ընդամենը վարչական պատիժ է (այնինչ դա կատարվել է կանգառի մոտ ու շատ հանգիստ կարող էր նաև մարդ վնասվել): Բայց մենք կանենք մեզնից հասանելի ամեն ինչ, որ այս տմարդները ստանան իրենց արժանի պատիժը եղած բոլոր հնարավոր օրենքի կետերով:
Եվս մեկ անգամ, կեցցեն մեր կամավոր աղջիկները, ովքեր արդարության հաստատման համար մինչև գիշերը 3-ը անց են կացրել ոստիկանությունում»,- գրված է թիմի ֆեյսբուքյան էջում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր