22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

08 հուն 2019 09:46

Տեսանյութ. Ղազախները հայերից վրեժխնդիր լինելու համար ներխուժել են «Բաքու»սրճարան

Տեսանյութ. Ղազախները հայերից վրեժխնդիր լինելու համար ներխուժել են «Բաքու»սրճարանՂազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից ու սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչել, մի շարք քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել: Այս առթիվ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով:
Արտառոց դեպք է տեղի ունեցել Սեմեյ քաղաքում: Այնտեղ մի խումբ ղազախներ հայերից վրեժ լուծելու համար որոշել են հարձակվել ադրբեջանական «Բաքու» սրճարանի վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ անհայտ անձինք ներխուժում են «Բաքու» սրճարան, որտեղ կախված է ադրբեջանական դրոշը:
«Այս տեսանյութը վառ կերպով ցույց է տալիս վերջին օրերի աբսուրդայնությունը: Սեմեյում հասուն տղամարդիկ ադրբեջանական «Բաքու» սրճարանում եկել էին հայերից հաշիվ պահանջելու ղազախի սպանության համար: Ընդ որում, ներսում կախված է ադրբեջանական դրոշը: Մարազմն ամրանում է: Հասել ենք հատակին», գրել է քաղաքագետը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր