18:23 - Որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը         18:08 - Դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով 40 երեխա է հոսպիտալացվել      17:50 - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ    

08 հուն 2019 11:35

Տեսանյութ. Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Նարեկ Գուրուրյանի ուղերձը

Տեսանյութ. Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Նարեկ Գուրուրյանի ուղերձը
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած սպանության կասկածյալ Նարեկ Գուրուրյանի հայտարարությունը, որով վերջինս երեկ դիմել էր հանրությանը՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին և նշելով, որ ինքը որևէ մեկին չի սպանել:
Այս պահին խուլիգանական գործողությունների և 23-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ, իսկ մեկը՝ Նարեկը, հետախուզման մեջ է:
Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Նարեկ Գուրուրյանի ուղերձը, հետախուզում իրականացնող իրավապահները մեկնել են վերջինիս հավանակաան գտնվելու վայրը: Համապատասխան տվյալները ոստիկանությանը փոխանցել են կասկածյալի հարազատները, սակայն մինչև այս պահը որևէ մեկը Գուրուրյանի անունից կապ չի հաստատել իրավապահների հետ:
Ղազախստանի ՆԳՆ-ում հավաստիացրել են, որ քննությունը լինելու է օբյեկտիվ՝ կոչ անելով Նարեկին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր