21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

08 հուն 2019 16:45

Ինչպես բարելավել սեքսուալ կյանքը

Ինչպես անել, որ հարաբերությունները չկորցնեն թարմությունը և տասնյակ տարիներ պահպավի կիրքը:
1. Դարձրու սերը կյանքի ամենակարևոր մասը:
Զարմանալի է, բազմաթիվ զույգեր պնդում են, որ սեքսը իրենց կյանքի ամենակարևոր մասն է, իսկ իրականում դրան հատկացնում են հոգնած աշխատանքային օրվա վերջին 20 րոպեն: Սովորիր սեքսուալ զուգընկերոջ դերին նույնքան լուրջ վերաբերվել, որքան աշխատողի, ծնողի կամ ընկերոջ դերին: Դրա համար նախապես որոշիր սիրով զբաղվելու ժամանակը, երբ դու ունես թարմ ուժեր և տրամադրություն:
2. Եթե ձեզ դուր չի գալիս սեքսի հաճախականությունը, փնտրիր փոխհամաձայնեցում:
Զույգերի մեջ ամենատարածված խնդիրներից մեկը սեքսով զբաղվելու հաճախականությունն է: Այն երբեմն փակուղու մեջ է գցում: Զույգի անդամներից մեկին սկսում է թվալ, որ իրեն ստիպում են սեքս անել և սկսում է ավելի ու ավելի քիչ ցանկանալ դրանով զբաղվել: Իսկ մյուսին թվում է, թե իրեն մերժում են և կսսում է ավելի ու ավելի ցանկանալ ինտիմ հարաբերություններ: Խնդիրը պետք է քննարկել և գալ փոխհամաձայնության: Եթե զուգընկերներից մեկը ցանկանում է շաբաթական 4 անգամ զբաղվել սեքսով, իսկ մյուսը` մեկ, ապա պետք է համաձայնվել շաբաթական 2 անգամի: Առանց սեքսի գիշերները ձեր սերը արտահայտելու համար կարելի է պարզապես համբուվել և գրկախառնվել:
3. Առանձնացրու սեքսը մնացածից: Կատարյալ հարաբերություններ` առանց վեճի և կոնֆլիկտի գոյություն չունեն:
Հատկապես կանայք չեն կարողանում զբաղվել սեքսով, երբ զայրացած են լինում իրենց զուգընկերոջ վրա ինչ-որ բանի համար: Իհարկե դու չես կարող և չպետք է զբաղվես սեքսով, եթե նյարդայնացած ես, բայց ամեն դեպքում փորձիր, որպեսզի վեճի արդյունքում ձեր սեքսուալ հարաբերությունները չլցվեն վրեժով և մերժվածությամբ:
4. Մեկնեք ուղևորության:
Տարեկան նվազագույնը մեկ անգամ ձեր ամուսնու հետ մեկնեք որևէ տեղ և միասին անցկացրեք հնարավորինս շատ ժամանակ, զվարճացեք և զբաղվեք սեքսով: Մի մտածեք, որ այդ ողջ ժամանակն անցկացնելու եք անկողնում: Կարևորն այն է, որ դուք կշփվեք, կկիսվեք ձեր զգացմունքներով, հույսերով և վախերով:
5. Վերսկսեք ժամադրությունների խաղը:
Հիշեք, ինչպես էիք ժամադրվում, ինչ-որ տեղ գնում, զրուցում, միասին անցկացնում երեկոները: Ձեր զուգընկերոջ հետ պայմանավորվեք, ասենք, յուրաքանչյուր չորեքշաբթի գնալ մեկ բաժակ գինի խմելու, զրուցելու, ֆիլմ դիտելու: Սեքսն այդ գիշերների բոլորովին պարտադիր չէ:
6. Ինչ-որ անակնկալ անել:
Եթե դուք պարզեք, որ շուտ եք ազատվելու աշխատանքից և տունը ամբողջությամբ ձեր տրամադրության տակ է, մեկմեկու անսովոր նվեր արեք` ձեր սեքսին ավելացրեք որևէ նորություն, օրինակ, սեքսով զբաղվեք ցերեկային լույսի ներքո:
7. Սովորեք մերսել:
Մերսումը լավագույն նվերն է, որը կարող եք անել մեմեկու: Այն ֆիզիկակա հաճույք կպատճառի և կթուլացնի լարվածությունը: Պարտադիր չէ մերսումից հետո սեքսով զբաղվել, սակայն, եթե դուք անեք դա, սեքսը ֆանտաստիկ կլինի:
8. Փոխեք միջավայրը:
Եթե դուք մշտապես սեքսով եք զբաղվում երկտեղանի մահճակալի վրա, ապա այժմ դա արեք հատակին, կամ մեքենայի հետնամասում կամ մեկ այլ տեղում:
9. Միասին լոգանք ընդունեք:
Դա կօգնի ավելի մտերմանալ, եթե անգամ զուգընկերներից մեկը ցնցուղ ընդունի, իսկ մյուսը պարզապես կողքին նստի և զրուցի հետը: Բացի այդ փոքրիկ մեկ շարժումը, ասենք` մեջքը տրորելը, ձեր հարաբերություններն առավել ամուր ու վստահությամբ լի կդարձնի:
10. Վերլուծեք վատ սովորությունները:
Երբեմն կանայք և տղամարդիկ մի շարք ոչ սեքսուալ սովորություններ ունեն` ոչ թարմ շնչառություն, կեղտոտ մազեր, կեղտոտ ներքնաշորեր: Այդ ամենը կարող է ստիպել զուգընկերոջը խուսափել ձեզ հետ սեքսից, կամ սեքսով զբաղվել առանց ոգևորության: Ավելի լավ է լինել նրբանկատ: Խնդրի մասին լռելը կարող է վնասել ավելի շատ, քան դրա բաց քննարկումը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր