Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

08 հուն 2019 18:30

Դպրոցականը կրակել է ուսուցչի վրա

Թուրքիայի արեւմուտքում գտնվող Աֆոնկարահիսար քաղաքի դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտը ատրճանակից կրակել է ուսուցչի վրա, որը նա դպրոց էր բերել կիթառի պատյանի մեջ թաքցրած, հայտնում է Cumhuriyet–ը։
Պարբերականի տվյալներով՝ դասերից փախած դպրոցականը վիճել է ուսուցչի հետ եւ կրակել է նրա ոտքին։ Վեճի պատճառը այս պահին հայտնի չէ։
Թերթը նշում է, որ դպրոցի ղեկավարությունը, լսելով կրակոցի ձայնը, ոստիկանություն է կանչել եւ բժիշկներ հրավիրել։ Վիրավոր ուսուցիչը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց։ Դպրոցականի հարազատներից շատերը, ստանալով միջադեպի մասին տեղեկությունը, ժամանել են դպրոց։
Պարբերականը հավելում է, որ ոստիկանությունը ձերբակալել է կրակող դպրոցականին։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։  


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր