10:30 - Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»         10:27 - Տեսանյութ.Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. սթափվի՛ր,նայիր ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան      10:15 - «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում». «168 ժամ»    

08 հուն 2019 20:10

Ինչպե՞ս տարբերել սրտի նոպան խուճապից

Խուճապի նոպայի և սրտի կաթվածի միջև կա որոշակի նմանություն։ Հաճախ շատ դժվար է լինում գտնել նրանց տարբերությունը։
ԱՄՆ-ի բնակչության 3%-ն ամեն տարի ունենում է խուճապի նախանշաններ։
Խուճապի նոպայի որոշ նախանշաններ.
Կրծքավանդակի կտրուկ ցավ,
Քրտնածություն,
Ուժեղ սրտխփոց,
Դողէրոցք։
Շուրջ 735 000 ամերիկացի ամեն տարի սրտի կաթվածի փորձ է ձեռք բերում։ Ահա սրտի կաթվածի ընդհանուր նախանշանները.
Սրտխառնոց,
Ցավ կրծքավանդակում,
Քրտնարտադրություն։
Չնայած այս վիճակների նախանշանները շատ նման են, այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ նրանց տարբերությունները։
Ինչպե՞ս տարբերել այս հիվանդությունները
Հետևյալ երևույթները կհեշտացնեն հայտնաբերել նրանց միջև առկա տարբերությունները.
Բնորոշ ցավեր
Չնայած կրծքավանդակի ցավը երկու վիճակների համար էլ բնորոշ են, այնուամենայնիվ, նրանք ունեն բնորոշ ցավեր։
Խուճապի ժամանակ կրծքավանդակի ցավը ծակող է կամ սուր և կենտրոնացված է կրծքավանդակի կենտրոնում։
Սրտի կաթվածի ժամանակ կրծքավանդակի ցավը կարող է արտահայտվել ճնշման միջոցով։
Սկիզբ
Այն ժամանակ, երբ երկու հիվանդություններն էլ կարող են առաջանալ անսպասելիորեն և առանց որևէ նախանշանի, այնուամենայնիվ, կարող են լինել որոշ տարբերություններ։
Սրտի կաթվածի պատճառը երբեմն ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է լինում։
Շարունակականություն
Խուճապը կարող է տևել 20 րոպե։
Սրտի կաթվածի ժամանակ նախանշանները կարող են ավելի երկար տևել և ժամանակի ընթացքում ավելի վատթարանալ։ Օրինակ՝ կրծքավանդակի ցավը սկզբում հնարավոր է այդքան էլ ցավոտ չլինի, սակայն մի քանի րոպե հետո այդ ցավը կուժգնանա։
Երբ դիմել բժշկի
Դիմեք բժշկին, եթե ուենք հետևյալ նախանշանները.
Ճնշում կրծքավանդակում, որը տևում է 2-3 րոպե,
Սուր և կտրուկ ցավ կրծքավանդակում,
Ցավ կրծքավանդակում, որը տարածվում է ամբողջ ձեռքի վրա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր