17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե         17:05 - Ջուր չի լինելու      16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ    

08 հուն 2019 21:43

Նույն դաշտում գործող տնտեսվարողներից մեկը, նույն ՀԴՄ-ն գնել է 60000 դրամով, իսկ այժմ մեկ այլ տնտեսվարող պետք է գնի երեք անգամ ավելի թանկ

 
Բաց նամակ 
Ազգային ժողովի նորընտիր պատգամաոր՝ <Իմ 
Քայլը> դաշինքի անդամ Հայկ Գևորգյանին

Հարգելի Հայկ Գևորգյան, շնորհավորում ենք Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Դուք այն լրագրողներից եք եղել, որ տոտալ համակարգի ժամանակ եղել եք սկզբունքային և անաչառ, եղել եք հետևողական և վճռական լրագրող (բազմիցս ենք համոզվել դրանում): Դիմում եմ Ձեզ որպես գործարար, որպես փոքր բիզնեսի ներկայացուցիչ: ՊԵԿ-ը վերջնագիր է ներկայացրել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դեռ ինչ-ինչ պատճառներով չունեն այպես կոչված նոր սերնդի ՀԴՄ-ներ: Այն ՀԴՄ-ները, որոնք ժամանակին ներդրվեցին Խաչատրյան Գագիկի համառ ջանքերի շնորհիվ և որը հետագայում բազմաթիվ խնդիրներ առաջացրեց տնտեսվարողնեի մոտ: Պարոն Գևորգյան, ամբողջ խնդիրը նրանում է, որ ժամանակին այդ ՀԴՄ-ները սուբսիդավորվորում էին նախկին կառավարության կողմից:
 
Ստացվում է այնպես, որ նույն դաշտում գործող տնտեսվարողներից մեկը, նույն ՀԴՄ-ն գնել է 60000 հազար դրամով, իսկ այժմ մեկ այլ տնտեսվարող պետք է գնի երեք անգամ ավելի թանկ՝ այսինքն 160000 հազար դրամով: Հավաստիացնում եմ Ձեզ, որ բացմաթիվ շրջաններում գտնվող խանութներ, 160000 հազար դրամի ապրանք չունեն, ուր մնաց այդքան գումար վճարեն և Հդմ ձեռք բերեն: Խնդրանքս այն է, որ որպես քաջատեղյակ այս ոլորտին և այժմ արդեն, Ազգային Ժողովի պատգամավոր, դիմեք կառավարությանը, որպեսզի շարունակեն սուբսիդավորումը և այն ընկերությունները, որոնք դեռ չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ, իրենք ևս հնարավորություն ունենան ձեռք բերել նախկինում գործող գնացուցակով: 
<ՎԻՍԼԱ> ՍՊԸ-ի տնօրեն՝ Գևորգ Հակոբյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր