22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

09 հուն 2019 11:49

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ հիվանդասենյակներ գրեթե չկան. Գրիպով քանի հիվանդ Է հոսպիտալացվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ հիվանդասենյակներ գրեթե չկան. Գրիպով քանի հիվանդ Է հոսպիտալացվելՀայաստանում կրկին բավականին տարածված են սուր շնչառական հիվանդությունները, և տոնական օրերին բուժհաստատություններ են դիմել հարյուրավոր մարդիկ: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ArmLur.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Արաբկիր բժշկական կենտրոն: Երկուսում էլ իրավիճակը գրեթե նույնն է: Ամեն օր բուժհաստատություն են դիմում մեծ թվով քաղաքացիներ, առավել ռիսկային խմբում են գտնվում կրծքով կերակրվող երեխաները: Չնայած գրիպի H1N1 ենթատեսակը Վրաստանում շատ ավելի մեծ տարածում ունի, և հիվանդությունը նույնիսկ խլել է մեկ տասնյակի չափ մարդու կյանք, սակայն մեր երկրում կարծում են, որ վարակի ներթափանցումը կանխելու համար հավելյալ միջոցառումների անհրաժշտություն չկա և այդպիսի վտանգ առկա չէ: Եվ չնայած դրան հիվանդանոցներ դիմելիության հաճախականությունը չի նվազում: Ստուգումներից հետո որոշում է կայացվում` բուժումը շարունակել ստացիոնալ կերպով , թե տանը: Օրինակ Արաբկիր բժշկական կենտրոնում կարելի է հանդիպել այսպիսի գրության, որով տեղեկացվում է, որ այլևս հիվանդներ չեն կարող ընդունել: Հիվանդանոցից տեղեկացրեցին, թե այդպես էկատարվում իրավիճակից ելնելով: Հավելենք, որ հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր