17:50 - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ         17:35 - Տեխնիկայի զարգացումը Լենա Նազարյանին չի հասել      17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե    

10 հուն 2019 12:43

ՌԴ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով, որոշել է չբարձրաձայնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC

ՌԴ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով, որոշել է չբարձրաձայնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBCՌուսաստանի պաշտպանության նախարարությունը թաքցրել է Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ լայնածավալ հոդված ներկայացնելով ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանի մասին: Պարբերականի հաղորդմամբ՝ Անդրանիկ Առուստամյանը զոհվել է նոյեմբերի 2-ին Սիրիայում:
ՌԴ Օրենբուրգի շրջանի Տոցկ կոչվող վայրից 2018թ. հոկտեմբերի կեսերին Անդրանիկ Առուստամյանն ուղևորվել էր Սիրիա: Աղբյուրի խոսքով՝ դա նրա երկրորդ զինվորական գործուղումն էր:
Ըստ պաշտոնական վարկածի՝ հակատանկային ական է պայթել, որը պետք է ռուս զինվորականներին պաշտպաներ պայթուցիկներով զինված մեքենաներից, որոնք ակտիվորեն կիրառում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

«Առաջին պատերազմը չէր: Աֆղանստան, Չեչնիա, Ղարաբաղ, իսկ այժմ՝ Սիրիա: Քանի երիտասարդ զոհվեց, քանի զինվորական և սպա չվերադարձավ տուն: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի: Միայն Աստված է որոշում»,- պարբերականին ասել է սերժանտի հորեղբայր Սարգիս Առուստամյանը:

Անդրանիկը, աղբյուրի հաղորդմամբ, դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Տոցկից 50 կմ հեռավորության վրա գտնվող Բուզուլուկ քաղաքում: Զինծառայության է անցել Բաշկիրիայում: Ապա աշխատել է որպես մենեջեր կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութներում: Սակայն մի պահ եկավ, ինչպես պատմում են նրա եղբայրները, Առուստամյանը հասկացավ, որ իր բարձրագույն կրթությամբ կարող է սպա դառնալ:
BBC-ն նշում է, որ ոչ պաշտոնական տվյալները խոսում են այն մասին, որ կորուստներն ավելի շատ կարող են լինել, իսկ Առուստամյանի մահվան փաստի մասին, ինչ-ինչ պատճառներով, որոշել են չբարձրաձայնել:
Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին հարցում է ուղարկել ՌԴ ՊՆ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել:

Պարբերականը պատմում է նաև, որ Անդրանիկ Առուստամյանը ցանկանում էր աշխատել ոչ միայն նոր տուն կառուցելու, այլ նաև հորը բուժելու համար: Որդու մահից հետո Նիկոլայ Առուստամյանի վիճակը վատացել է. նա տառապում էր օնկոլոգիական ծանր հիվանդությամբ, իսկ դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ նրա մահվան մասին:
ՌԴ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով, որոշել է չբարձրաձայնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC
ՌԴ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով, որոշել է չբարձրաձայնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC
ՌԴ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով, որոշել է չբարձրաձայնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր