10:47 - Տեսանյութ.Լավ չե՞ս. 25 միլիոն շահած Տաթև անունով տղամարդն ուղիղ եթերում ՝ Եգոր Գլումովին         10:45 - Տեսանյութ.Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. սթափվի՛ր,նայիր ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան      10:30 - Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»    

10 հուն 2019 13:35

Սիրելի Հայկո, չեմ ցանկանում, որ ընկնեք Շուշան Պետրոսյանի օրը, ձեզ խաբում են, ուզում են «քաշել»

Սիրելի  Հայկո, չեմ ցանկանում, որ ընկնեք Շուշան Պետրոսյանի օրը, ձեզ խաբում են, ուզում են «քաշել»«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն Մարության, 
     Սիրելի Կարգին Հայկո,
Ես հասկանում եմ, որ Ձեզ համար քաղաքականությամբ զբաղվելը, առավել ևս Երևանի քաղաքապետ աշխատելը տաժանակիր և անհասկանալի գործ է։ 
     Ձեզ կարողանում են հեշտությամբ խաբել ու «քաշել» անհասկանալի պատճառներով մինչ օրս Ձեր կողքին գտնվող նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, ովքեր դատարանի առջև կանգնելու փոխարեն դեռ շարունակում են թելադրել երևանցու «թշվառ» կենսակերպը։ 
     Ուզում եմ հավատալ, որ Դուք դիտավորությա՛մբ չեք մսխում հանրային միջոցները, որ Դուք ընդհանրապես կա՛պ չունեք ներկայցված ու ի կատար ածվող քաղաքային բյուջեի հետ, քանզի այդ բյուջեն հանցավոր է, և հետագայում պատասխանատվության են կանչվելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ բյուջեն գրել, հաստատել ու իրագործում են։
     Բոլորովին չեմ ցանկանում, որ ընկնեք Շուշան Պետրոսյանի օրը ու դառնաք ծաղրի ու ատելության առարկա, մոռացվեն բոլոր այն լուսավոր էպիզոդները, որոցում եղել եք Դուք։
Այդ իսկ պատճառով հորդորում եմ Ձեզ անհապաղ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, մաքրել Ձեր անունն ու պատիվը, չդառնալ ծիծաղի ու նզովքի առարկա։ 
     Դա Ձերը չէ։ Դուք քաղաքական մարդ չեք։ Մի «սպանեք» Կարգին Հայկոյին։
Ես ցանկանում եմ, որ Կարգին Հայկոն մնա բոլորիս կողմից սիրված դերասանն ու արվեստագետը, ոչ թե վերածվի կոռուպցիայի մեջ ուրիշների ձեռքով թաթախված պարոն Մարությանի»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր