09:31 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»         09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 19    

10 հուն 2019 18:30

Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ է ավարտվել, որի ընթացքում 4 որոշում է ընդունվել:
«Առաջինը՝ ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև փորձագետների և օգնականների իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Անի Սամսոնյանը:
Երկրորդ որոշմամբ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Եվ չորորդ որոշումը բոլորիդ հայտնի փոխխոսնակի որոշումն է, Մանե Թանդիլյանի արձանագրությունը ստորագրված է»,- նշեց պատգամավորը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր