10:10 - «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում». «168 ժամ»         10:00 - Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված «դեղին քարտը» վերջինը չէ.ձախողման վտանգներ կան. «Փաստ»      09:45 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»    

10 հուն 2019 19:50

Հապալասը կարիեսից կարող է պաշտպանե՞լ

Հապալասի պարբերական գործածումը օգտակար է ատամների առողջությանը. գիտնականները պարզել են, որ այս հատապտուղը նվազեցնում է բերանի խոռոչում բակտերիաների ակտիվությունը՝ դրանով նվազեցնելով կարիեսի եւ ատամների այլ խնդիրների զարգացման հավանականությունը:
Ինչպես լոռամրգին, այս հատապտուղը եւս պարունակում է ատամների ու լնդերի առողջության համար օգտակար բաղադրիչներ՝ պոլիֆենոլներ, որոնք կարեւորագույն հակաօքսիդանտ են համարվում: Պոլիֆենոլները բերանի մեջ նվազեցնում են վնասակար բակտերիաների ակտիվությունը, որոնք տարբեր հիվանդություններ են առաջացնում, այդ թվում՝ կարիես:
Գիտնականների խոսքով՝ համալասի եւ լոռամրգիի բնական մզվածքում կարող է ոչ մի գրամ շաքար չպարունակվել: Հետեւաբար այն կարելի է ավելացնել բերանի խոռոչի խնամքի ամենատարբեր արտադրանքին: Մզվածքը ջրում լուծվում է, կարող է դառնալ առողջության համար օգտակար ըմպելիքների բաղադրամաս, ինչպես նաեւ փոխել ոչ այնքան օգտակար ըմպելիքների բանաձեւը, որոնք շաքարի մեծ քանակություն են պարունակում:
Ավստրալական University of Queensland-ից հետազոտողները ելակի, հապալասի եւ լոռամրգիի էֆեկտը գնահատել են բերանի խոռոչի բակտերիաների վրա ներգործելիս: Եթե ելակը հատուկ ազդեցություն չի ունեցել, ապա լոռամրգին եւ հատկապես հապալասը տպավորիչ արդյունք են ցուցադրել:
Հետազոտողներն այս հատապտուղներն անվանում են բնական զենք, որը բնությունը մեզ է հանձնում կարիեսի եւ լնդերի հիվանդությունների դեմ պայքարելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր