10:30 - Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»         10:27 - Տեսանյութ.Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. սթափվի՛ր,նայիր ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան      10:15 - «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում». «168 ժամ»    

11 հուն 2019 10:03

Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Բագրատյանը՝ Փաշինյանին

Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից.  Բագրատյանը՝  ՓաշինյանինՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր