18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

02 օգոս 2016 16:00

Պավել և Արամ Մանուկյանները ՄԻՊ-ին բողոքներ չեն ներկայացրել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է նաև, որ  շարունակվում են Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր