17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե         17:05 - Ջուր չի լինելու      16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ    

11 հուն 2019 16:50

«Բարգավաճ Հայաստան»-ը արդեն ունի ԱԺ փոխխոսնակի իր թեկնածուն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի» ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր