17:50 - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ         17:35 - Տեխնիկայի զարգացումը Լենա Նազարյանին չի հասել      17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե    

11 հուն 2019 19:50

Ճարպակալումն ազդում է ուղեղի վրա

Ճարպակալումը եւ գորշ նյութի ծավալի կրճատումը փոխկապված են: Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լաֆբորոյի համալսարանի հետազոտողները:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են UK Biobank Study նախագծից 9652 մարդու տվյալները: Հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի ցուցանիշներին, ինչպես մարմնի զանգվածի ինդեքսը, իրանի եւ ազդրերի ծավալի հարաբերակցությունը, ինչպես նաեւ ճարպի ընդհանուր զանգվածը:
Արդյունքում հաջողվել է պարզել, որ փորձարկվողների մոտ 19 տոկոսը ճարպակալմամբ է տառապում: Գիտնականները նրանց ուղեղի աշխատանքն ուսումնասիրել են ՄՌՏ միջոցով՝ այդ ընթացքում գնահատելով գորշ եւ սպիտակ նյութի ծավալը: Դրանից բացի, բոլոր կամավորներին հարցրել են սովորությունների եւ նրանց կենսակերպի մասին:
Պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ուղեղում գորշ նյութի ծավալն ավելի փոքր է, քան նորմալ կազմվածքով անձանց դեպքում: Այսպես՝ մարմնի զանգվածի ստանդարտ ինդեքսով մարդկանց մոտ գորշ նյութի ծավալը կազմել է 798, մի փոքր բարձրի դեպքում՝ 793, իսկ ահա ճարպակալմամբ անձանց դեպքում՝ 786:
Ընդ որում՝ գորշ նյութի ծավալի նվազումը դիտվել է հիմնականում աբդոմինալ ճարպակալմամբ մարդկանց մոտ, որի դեպքում ավելցուկային ճարպային հյուսվածքը կուտակվում է փորի շրջանում:
Գիտնականները, միաժամանակ, առայժմ դժվարանում են հրապարակել ավելորդ քաշի եւ ուղեղի «չորացման» միջեւ հայտնաբերվասծ փոխկապվածության ստույգ պատճառները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր