17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե         17:05 - Ջուր չի լինելու      16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ    

12 հուն 2019 20:50

Թթվասերով դեմքի դիմակներ

Թթվասերից պատրաստված դեմքի դիմակները հիանալի միջոց են մաշկի բոլոր տեսակների համար:
Չոր մաշկը խոնավացնելու եւ սնուցելու համար խորհուրդ է տրվում քսել  բարձր յուղայնության թթվասեր, եւ ընդհակառակը՝ յուղոտ մաշկը խնամելու համար պետք է օգտագործել ոչ յուղալի թթվասեր: Բավական է միայն հաստ շերտով թթվասեր քսել դեմքին եւ թողնել այն 15-20 րոպե: Այս դիմակը մաշկն ավելի երիտասարդ եւ էլաստիկ է դարձնում:
Թթվասերով պատրաստված դեմքի թարմացնող դիմակները ոչ միայն կարող են թթվասերից կազմված լինել, այլեւ կարելի է նաեւ ներառել այլ բաղադրիչներ: Չոր մաշկի համար պետք է ավելացնել ձվի դեղնուց, քերած գազար եւ հատապտղի հյութ: Յուղոտ մաշկի դեպքում կարելի է օգտագործել սպիտակուց, հյութեր եւ ցիտրուսային մրգեր: Դիմակը պետք է հավասարապես քսել դեմքի ու պարանոցի վրա եւ թողնել 20 թոպե, ինչից հետո մի լավ լվանալ այն: Բացի այդ, նման դիմակները հիանալի սպիտակեցնում են մաշկը եւ հեռացնում պիգմենտացիան:
Թթվասերով դիմակներ չորացած եւ նորմալ մաշկի սնուցման եւ խոնավացման համար:
1 ճ. գդ. թթվասերը խառնել 1 ձվի դեղնուցի եւ 1 ճ. գդ. գազարի հյութի հետ (կարելի է նաեւ օգտագործել 1 ճ. գդ քերած գազար): Ստացված զանգվածը քսեք դեմքի վրա եւ 15-20 անց լվացեք տաք ջրով:
Այս դիմակը նաեւ օգտակար է մաշկի գույնը բարելավելու համար:
Յուղոտ մաշկի համար նախատեսված տոնուսը բարձրացնող դիմակ:
1 ճ. գդ. թթվասերը մի լավ խառնեք կամ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Ստացված զանգվածին ավելացրեք 1 ճ. գդ. կիտրոնի կամ ցիտրուսային այլ մրգերից  (նարինջ, մանդարին եւ թուրինջ) քամած հյութ, նորից խառնեք եւ քսեք դեմքին՝ թողնելով 15 րոպե: Այնուհետեւ, լվացեք գոլ ջրով:
Ավելի չոր տեսակի մաշկի տոնուսը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում սպիտակուցը փոխարինեք դեղնուցով, իսկ ցիտրուսային հյութերի փոխարեն՝ օգտագործեք ցանկացած հատապտղի կամ մրգի (խնձոր, խողող, կիվի, բալ, ծիրան, դեղձ, սեխ, ձմերուկ եւ այլ) հյութ:
Թթվասերից պատրաստված սպիտակեցնող դիմակը շատ լավ միջոց է պեպենների եւ այլ պիգմենտացիոն բծերի համար:
Պեպենները լիովին սպիտակեցնելու համար փորձեք հետեւյալ դիմակը. 1 ճ. գդ թթվասերը խառնեք նույն քանակությամբ կիտրոնի հյութով եւ ստացված զանգվածը քսեք դեմքի վրա՝ թողնելով 15-20 րոպե:
Այս բաղադրատոմսում բացի կիտրոնի հյութից, կարելի է նաեւ ավելացնել մանրացված մաղադանոս:
Պեպենների սպիտակեցման համար շատ լավ միջոց է թթվասերից եւ ծովաբողկից բաղկացած դիմակը (0, 5 ճ. գդ. թթվասերին ավելացնում են1 ճ. գդ ծովաբողկի հյութ): Այս զանգվածը քսեք միայն պեպենների վրա եւ թողեք 10 րոպե:
Սպիտակեցնող, թարմացնող եւ սնուցող դիմակ չոր մաշկի համար:
1 ճ. գդ թթվասերին ավելացրեք 1 թ. գդ դեմքի համար նախատեսված սնուցող կրեմ (կարելի է անգամ մանկական) եւ 2 ճ. գդ կիտրոնի հյութ: Այս ամենը միասին խառնեք եւ քսեք դեքին:15 րոպե անց լվացեք դեմքը տաք ջրով:
Խոնավեցնող եւ մաքրող ազդեցություն ունեցող դիմակներ չոր, նորմալ եւ կոմբինացված մաշկի համար:
Միատարր զանգված ստանալու համար 1 ճ. գդ թթվասերը խառնեք 1 ձվի դեղնուցով եւ 1 ճ. գդ վարսակի կամ բրնձի ալյուրով: Ստացված զանգվածը քսեք դեմքին եւ15-20 րոպե անց լվացեք դեմքը սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր