20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

14 հուն 2019 11:38

Տեսանյութ.Որ ազգով էլ կանգնեք, Ծառուկյանի վատ վիճակի մեջ չենք կարող դնել.օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել

Տեսանյութ.Որ ազգով էլ կանգնեք, Ծառուկյանի վատ վիճակի մեջ չենք կարող դնել.օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցելԱյսօր՝ հունվարի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խոսելով մարտի 1-ի և մասնավորապես այն մասին, որ իր անունը կապում են այդ դեպքերի հետ, լրագրողին խորհուրդ տվեց գնալ, բացել ՀԺ-ն ու կարդալ. «Գնա, բացիր Նիկոլ Փաշինյանի թերթն ու կարդա, որ Գագիկ Ծառուկյանը միակ մարդն է, ով ժողովրդի կողքին է եղել ու չի մասնակցել»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ իր թիկնազորը մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, ԲՀԿ նախագահն ասաց, որ նման բան ասողն ու չապացուցողը անբարոյական  մարդ է:
Ծառուկյանը խոսեց նաև ի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասին՝ հայտարարելով, որ վերջինս խորհրդարանում հայտնվել է քաղաքացիների որոշմամբ, ձայնով:
Իսկ ինչ վերաբերում է Վյաչեսլավ Հարությունովի հետ կապված միջադեպին, ԲՀԿ նախագահն ասաց, որ ինքը վերջինիս չի հարվածել, եթե հարվածեր, նա ոտքի վրա չէր կարող կանգնած մնալ:
Հետո Ծառուկյանը նաև  լրագրողներին մեղադրեց իրեն վատ վիճակի մեջ դնելու փորձեր անելու մեջ. «Որ ազգով էլ կանգնեք, Ծառուկյանի վատ վիճակի մեջ չենք կարող դնել, որովհտեև ես ինչպես գիտեմ, պատկերացնում եմ, ինչպես իրականությունն է, ասում եմ»:
ԲՀԿ առաջնորդը նաև կարծում է, որ լրագրողները պետք է երանի տան իր նման պատգամավոր ունենալու համար, դա պետք է մարդկանց:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն չեն խորշելու իշխանություններին քննադատելուց, եթե դրա ահնրաժեշտությունը լինի: Զրույցում նշեց կուսակցության առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե քննադատելու են արդյո՞ք Իմ քայլը դաշինքին:
Ծառուկյանի խոսքերով, իրենք խորհրդարանում հայտնվել են ժողովրդի որոշմամբ, ժողովրդի հարցերը բարձրաձայնելու և լուծելու համար, հենց դրանով էլ զբաղվելու են:

Ինչ վերաբերում է իր՝ գործարար լինելուն, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ինքը խոշոր սեփականատեր է:
Լրագրողի հարցին, թե որն է իր սահմանմամբ օլիգարխը, Ծառուկյանն ասաց՝ օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, իսկ հետո դարձել է միլիարդատեր:
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի մասով Ծառուկյանն ասաց, որ իրենք ներկայացնելու են իրենց թեկնածուին, սակայն չեն կարող ասել, թե ով է ընտրվելու, դա կորոշեն պատգամավորները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր