16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին         15:53 - «Ավակովը սատանա է», «Ո՛չ ոստիկանական պետությանը».բողոքի ակցիա՝ՆԳ նախարար Արսեն Ավակովի հեռացման պահանջով      15:33 - Իրերին դիպչելիս վարակվելու հավանականությունն այնքան բարձր չէ, որքան հիվանդ մարդու հետ զրուցելիս    

15 հուն 2019 17:35

Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից

Մարուքյանը լրագրողներին ասել է, թե ինչ կնվիրեին Վահե Էնֆիաջյանին, եթե նա պարտվեր Մանե Թանդիլյանին:
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, եթե Էնֆիաջյանը պարտվեր, իրենք նրան տղամարդուն հարիր որևէ իր՝ դրամապանակ կամ օծանելիք կնվիրեին:
Իսկ այն, որ Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակից կնոջը ծաղիկներ նվիրեց, Մարուքյանը «ջենտելմենական քայլ» որակեց:
Անդրադառնալով քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն, բացի «Լուսավոր Հայաստանից» իրենց թեկնածուին կողմ էր քվեարկել ևս մեկ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ դա եղել է«Իմ քայլը» խմբակցության անդամ ու հավելեց. «նրա անունը ոսկե տառերով կգրվի խորհրդարանի պատմության մեջ»: Թե ով է եղել հարազատ խմբակցության որոշմանը դեմ գնացած պատգամավորը, Մարուքյանը դժվարացավ ասել:
Իսկ ընդհանուր առմամբ ԱԺ փոխնախագահի քվեարկությունը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը «խայտառակ» որակեց:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր