17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

02 օգոս 2016 18:50

Նախկին նախարարի որդին Lexus-ով վթարի է ենթարկվել

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նորայր Էդիկի Բարսեղյանը իր վարած Lexus ԼX 5.7 մակնիշի 10 OՕ 010 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Վանեք գյուղի վարչական տարածքում ճանապարհի ցեխակույտի պատճառով վթարի է ենթարկվել և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Կապան քաղաքի բնակիչ, 43-ամյա Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդ Ն. Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Սյունիքի մարզպետ, Երևանում գործող Ռենեսանս հյուրանոցառեստորանային համալիրի սեփականատեր էդիկ Բարսեղյանի տղան է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր