17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

15 հուն 2019 17:50

«Խայտառակություն». Մարուքյանի գնահատականը՝ խորհրդարանի վերջին քվեարկությանը

ԱԺ-ի առավել կարեւոր մշտական հանձնաժողովներից մեկն ամեն դեպքում կգլխավորի «Լուսավոր Հայաստանը»: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տվյալ հարցով բանակցությունները շարունակվում են:
Մեկնաբանելով ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցով քվեարկության արդյունքները, Մարուքյանը, մեղմ ասած, ոչ բավարար գնահատական տվեց, քանի որ նրա խոսքով դա «խայտառակություն» էր:
«Ինձ համար դա խայտառակ քվեարկություն էր, քանի որ, ես կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք մենք բերում էինք այն հարցով, թե ինչու հենց Մանե Թանդիլյանը պետք է դառնա խորհրդարանի փոխխոսնակ, ոչ մի կերպ այդպես էլ չհերքվեցին», - ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր