12:37 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...         12:35 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից      12:14 - Համայն Սփյուռքին ոտքի հանեցին իմ դեմ.«Հայ «Ալի Հասանովն» ու խանութից օծանելիք գողացող Սուսոն ևս միացան ինձ ցցի հանելու և այրելու կոչերին    

16 հուն 2019 16:50

Մենք կարող ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Լավրով

Մոսկվան հույս ունի, որ կկարողանա աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Տարվա արդյունքներով մեծ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անցյալ տարի Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, այս պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համանախագահների աշխատանքին մեր ավանդը սահմանափակվեց ճանաչողական շփումներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ այս շաբաթ սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ. «Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացածի բնույթ է ձեռք բերել, բայց որը միանգամայն լուծելի է Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայությամբ եւ միջազգային հանրության աջակցությամբ, այդ թվում՝ ի դեմս համանախագահների»:
Նրա կարծիքով՝ Բաքվից հնչած հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին ամեն տեսակի աջակցության արժանի են. «Հույս ունենք, որ հայ բարեկամները եւս փոխադարձությամբ կպատասխանեն»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր