12:54 - Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին լուրը         12:53 - Քըլըչդարօղլու․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում է Պուտինը»      12:33 - Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի    

03 օգոս 2016 09:50

Լիսկայի 10 միլիոնը . ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի եւ համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար եւ 750 հազար դրամ։
Մարզպետարանը միայն հեռախոսազրույցների վրա ծախսելու է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլն 115 հազար դրամ, այն դեպքում, երբ հնարավոր է բջջային կապի տարբեր օպերատորների կապից մեկ-երկուական հեռախոսահամարներով այդ հարցը շատ ավելի էժան գնով լուծել։
Նշենք նաեւ, որ փոստային ծառայության համար էլ նախատեսված 1240 հազար դրամ։ Այսինքն, միայն կապի միջոցների վրա Սյունիքի մարզպետարանը նախատեսում է ծախսել մոտ 10 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն է ճոխություններ սիրող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր