12:15 - Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է. Վալերիյ Օսիպյան         11:42 - Կադիրովը իր կեցավայրում ենթադրյալ գրոհայինի հարցաքննության ժամանակ կրակել է նրա ոտքին      11:20 - Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը    

01 հուն 2016 14:48

Ավելացել են բյուջեի հարկային եկամուտները

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016թ. մայիս ամսվա բյուջեի հարկային եկամուտների կատարողականը, ըստ որի՝ հարկային և մաքսային մարմիններն ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի նույն ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով: Աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով պայմանավորված մաքսային մուտքերի 2.8 մլրդ դրամ պակասի պայմաններում: Միաժամանակ շուրջ 4.8 մլրդ դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության և կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր