18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

19 հուն 2019 21:10

Շիրակի մարզի բուժհաստատություններ սուր շնչառական վարակներով 595 մարդ է դիմել

Շիրակի մարզում ոչ միայն հիվանդանոցներն, այլև պոլիկլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված: Սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններով դիմողները շատ են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե մարզում քանի հիվանդ կա, քանիսի մոտ է հիվանդությունն ընթացել բարդացումներով: 
«Հունվարի 1-ից մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով  հոսպիտալացման 12 դեպք է արձանագրվել: Մահվան ելքով դեպքեր  ընդհանրապես չենք ունեցել: Ընդհանուր ունեցել ենք 595 սուր շնչառական վարակով կասկածվող հիվանդ, որից 385-ը մանկահասակ երեխաներ են: Թոքաբորբի 158 դեպք է եղել, որից 61-ը երեխաներ են: Ամբուլատոր ծառայությունը օրական կտրվածքով հաղորդում է  տվյալներ  56-68 դեպքի մասին»,- ասել է համաճարակաբան Արմինե Անդրյանը:
Ըստ համաճարակաբանի՝ սուր շնչառական վարակների ակտիվացում է սպասում  փետրվար-ապրիլ ամիսներին: Սա, ըստ նրա, օրինաչափ է ու պայմանավորված է եղանակային փոփոխություններով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր