18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

21 հուն 2019 14:00

...վերջապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար

...վերջապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար1996թ. դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն իր ֆեյբուքյան էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին 

Հարգելի պարոն Փաշինյան,
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգությունը հարցի էությանը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող՝ չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:
Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրեցրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ, և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:
Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար
Հարգանքով՝
Միխայիլ Աղաջանով
21, հունվար, 2019թ․»

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 14-ին,  հարգարժան պրոֆեսորի ընկերներն ու գործընկեր բժիշկները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության առջև՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի՝ ըստ դատական վճռի՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվող, իր պատիժը ցմահ ազտազրկման ձևով կրող Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին դրական եզրակացություն տալու դեմ։
Տուժողի իրավահաջորդները ստորագրահավաք արեցին ու նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընդունել իրենց։
Առ այսօր նրանք չեն ստացել իրենց դիմումի պատասխանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր