19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

21 հուն 2019 15:30

Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներԲոլիվիայի հարավում Տարիխայից Պոտոսի քաղաք մեկնող ավտոբուսն ընկել է ձորը՝ 130 մ բարձրությունից։ Տեղում մահացել է 13 հոգի, ևս 26-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Արգենտինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անկումը տեղի է ունեցել արգելակման համակարգի անսարքության պատճառով։
ԶԼՄ-ները նշում են, որ ավտոբուսում են եղել Արգենտինայի «Սիկլես Կլուբ Լավալյե» սիրողական ակումբի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլիստներից 4-ը զոհվել է, 7-ը՝ տուժել։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր