13:20 - Հերիք եղավ, բոլ եղավ,, կարո՞ղ ա մենք քո դեմը լակոտ ենք, բնակիչների զայրույթն անկառավարելի է         13:14 - Կառավարության դիմաց լարված է․ Կոնդի, Եկմալյանի եւ Ֆիրդուսի բնակիչներն ակցիա են անում (ուղիղ)      13:08 - Իտալական «ճառօրյայում» Փաշինյանն իր անվերահսկելի ձևակերպումներով հասցրեց իր դեմ լարել գիտնականներին և լևոնականներին    

21 հուն 2019 21:30

Դպրոցի տնօրենին հուղարկավորել են երեխաների պատրաստած նկարներով ծածկված դագաղով

Բրիտանական Բատ քաղաքում մոտավորապես 700 մարդ է մասնակցել Սբ.Էնդրյու եկեղեցուն կից դպրոցի տնօրեն Սյու Իսթի հուղարկավորությանը: Կինը մահացել է քաղցկեղից 58 տարեկան հասակում:
Մահվանից առաջ ուսուցիչը նամակ է գրել իր աշակերտներին և հանձնարարել նկարներ նկարել: Երեխաները ծիածանի, փերիների, սրտերի և թիթեռների պատկերներով ծածկել են Իսթի դագաղը:
Բացի դրանից, դպրոցականները հրաժեշտի երգ են կատարել ուսուցչի համար, որին «ոգեշնչող» էին անվանում: Արարողությանը իրենց խոսքն են ասել տնօրենի ընկերներն ու ծանոթները, ինչպես նաև դպրոցի աշխատակիցները, հաղորդում է Somerset Live-ը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր