19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

25 հուն 2019 12:19

Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)

Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)Ադրիան Էսպինոն (Adrián Espino) ընդամենը 6 տարեկան էր, երբ նրա այտին փոքր պալար հայտնվեց: Պալարը տարեցտարի շարունակում էր աճել մինչեւ սարսափելի չափերի, 3 կգ քաշով ուռուցքի չվերաճեց: The Daily Mail-ը հաղորդում է, որ Ադրիանի մոտ ֆիբրոզ դիսպլազիա է ախտորոշվել՝ հիվանդություն, որը բոնորոշվում է կմախքի զարգացման խանգարմամբ:
Բժիշկները ուռուցքի աճը կանխելու մի քանի փորձեր են ձեռնարկել, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ադրիանը, ով այժմ 23 տարեկան է, խոստովանում է, որ առողջական խնդիրները խորը դեպրեսիայի եւ ինքնասպանության մտքերի առաջացման պատճառ են դարձել:
«Բայց ես մտածում էի իմ ընտանիքի մասին: Բացի այդ, հուսահատ քայլից ինձ հպարտությունն էր պահում. ես չէի ցանկանում հանձնվել եւ փորձում էի կյանքի լուսավոր կողմը տեսնել», - պատմում է նա:
Հսկայական ուռուցքի պատճառով նրա մոտ շնչառական եւ տեսողական խնդիրներ են սկսվել: Բացի այդ նրա ատամները սկսել են սխալ զարգանալ եւ արդյունքում նրա համար դժվար է դարձել սնունդը ծամել:
Որդուն փրկելու համար նրա ծնողները որոշել են շատ վտանգավոր վիրահատության դիմել նրանց տնից հազար մղոն հեռավորության վրա գտնվող Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նշել են, որ առանց վիրահատական միջամտության պատանու կյանքը վտանգի տակ կլինի, քանի որ ուռուցքը փակում է շնչուղիները:
Ուռուցքը մաս առ մաս է հեռացվել, ընդ որում, ըստ լրատվամիջոցների, դրա համար մուրճ եւ հատիչ է պահանջվել: Վիրահատությունից երեք ամիս է անցել եւ Ադրիանը ապաքինվում է: Պատանին աստիճանաբար սովորում է իր նոր դեմքին:
Առջեւում ռեկոնստրուկտիվ վիրահատություն է, բայց արդեն հիմա Ադրիանը ապագայի հետ կապված նոր ծրագրեր է կազմում:
«Ես ցանկանում եմ ավարտել ուսումը եւ իմ գիրքը հրատարակել: Բացի այդ ուզում եմ երաժշտությամբ զբաղվել», - պատմել է նա:
Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)
Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)
Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)
Բժիշկները «մուրճի եւ հատիչի» օգնությամբ պատանու դեմքից հեռացրել են բասկետբոլի գնդակի մեծության ուռուցքը (ֆոտո)

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր