18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

25 հուն 2019 18:55

Լուսանկար. ԱԺ փոխնախագահի վստահեցմամբ՝ իր աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա

 Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա: Փոխնախագահը նախընտրում է անհրաժեշտության դեպքում պարզապես վերանորոգել եղածները։ Նազարյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ դրան կցելով մի ծաղրանկար:
«Ի դեպ, ԱԺ իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչականկարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև  Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-նհնարավորինս ներկայանալի լինի:
 Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէճոխությունների, ես դրան դեմ եմ»,-նշել է Նազարյանն ու շեշտել, որ այդ հարցերն իր համարընդհանրապես կարևոր հարցեր չեն:
Նազարյանը նաև ներկայացրել է այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, քանի որ, ինչպես ինքն է նշել, երկար ժամանակ պահեստում է պահված եղել ու վրայի փոշին չի անցնում:
«Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունը ու ժամանակը զբաղեցներ սրանով»,-եզրափակել է ԱԺ փոխնախագահը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի ցանկացել օգտագործել ՀՀԿ խմբակցությունից խորհրդարանի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բազմոցը և այն  փոխարինում է նորով:
Լուսանկար. ԱԺ փոխնախագահի վստահեցմամբ՝ իր աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր