19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

28 հուն 2019 19:10

«Էսօր իմ զինվորի տոնն ա». Մարիամ Փաշինյան. լուսանկար

Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում եղբոր հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։
Իր գրառման մեջ ասվում է. «Էսօր իմ զինվորի տոնն ա: Ու իմ բոլոր հայ զինվորների տոնն ա: Շնորհակալ ենք ձեզ, որ պաշտպանում եք մեր երկիրը, մշակույթը, գրերը, եկեղեցիները, կառույցները, պատմությունը, բնությունը, մեզ: Հույս ունեմ, ու համոզված եմ, որ կգա մի օր, երբ ծառայությունը կդառնա համեմատաբար ավելի հեշտ ու ծառայության ընթացքում մեր զինվորները կառնչվեն նվազագույն մարտահրավերների ու դժվարությունների: Սիրում եմ բոլորիդ, պարզապես իմացեք որ ամեն րոպե պատրաստ ենք ամեն ինչ թողնել ու միանալ ձեզ»:
Նշենք, որ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է Արցախի Հանրապետությունում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր