10:03 - Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմ սկսել.դրանք փուչիկներ են, նրանք հասկացել են, որ ուժային սցենարը չի հաջողվում.«168 ժամ»         09:55 - Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․Հիասթափված են նրանից. «Ժողովուրդ»      17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ    

30 հուն 2019 17:35

Հարբած տատն ու պապը այրել են իրենց թոռանը վառարանում

Նորածնի մարմինը հայտնաբերվել է Խակասիայի մասնավոր տան մեջ, վառարանում, որը, ըստ հետաքննության, այրել են հարբած տատը եւ պապը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քննչական մարմնի տվյալներով, 11 ամսական երեխայի ածխացած  մարմինը հայտնաբերվել է Տաշտիպսկի շրջանի Խարոյ գյուղի տան վառարանում: Գյուղի բնակչությունը կազմում է 164 մարդ, մոտակա երկաթուղային կայարանը 42 կմ հեռավորության վրա է:
Հետաքննության վարկածով, 2019-ի հունվարի 29-ին երեխայի մայրը մեկնել է հարեւան  գյուղ՝ որդուն թողնելով երեխայի 42-ամյա տատի եւ 47-ամյա պապի հսկողության ներքո: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կասկածյալներն իրականացրել են թոռան սպանությունը։ Երեխայի մարմինը, բարձր ջերմաստիճանի ներգործության արտահայտված նշաններով, վառարանի մեջ հայտնաբերել է ընտանիքի բարեկամը:
Փաստի առիթով հարուցվել է քրեկան գործ՝ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով (անօգնական վիճակում գտնված անչափահասի սպանություն): Կասկածյալները ձերբակալված են:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր