18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

30 հուն 2019 18:05

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրուցում չի քննարկել ԼՂ հիմնահարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնահարցին անդրադարձ չի կատարվել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բացառված է լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղեկացված չլինի:  Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խոսել են Հայաստանի մասին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր